Այսօր` ժամը 19:00-ին, «Մոսկվայի տանը» տեղի կունենա գրող, «Дом, в котором…» հայտնի վեպի հեղինակ Մարիամ Պետրոսյանի ստեղծագործական երեկոն:
Մարիամ Պետրոսյանը նկարիչ-մուլտիպլիկատոր է, սակայն 2009-ին հրատարակված «Дом, в котором…» վեպը, քննադատների կարծիքով, դասեց նրան կենդանի դասականների շարքին: 2010-ին արժանացել է «Ռուսսակայա պրեմիա» մրցանակին, որը Ռուսաստանի սահմաններից դուրս ապրող ռուսալեզու գրողներին տրվող գլխավոր մրցանակն է:
Երեկոյի ընթացքում Մարիամ Պետրոսյանը կպատմի գրքի ստեղծման, ինչպես նաև իր ներկայիս գործունեության, հետաքրքրությունների մասին, կպատասխանի տրված հարցերին: